Թուրքիայի վարչապետը չպետք է իրավունք ունենա Ֆրանսիայում ասել, թե Հայոց ցեղասպանություն չի եղել

Թուրքիայի վարչապետը չպետք է իրավունք ունենա Ֆրանսիայում ասել, թե Հայոց ցեղասպանություն չի եղել

PanARMENIAN.Net - «Մենք չենք կարող թույլ տալ, որ Թուրքիայի վարչապետն, այցելելով Ֆրանսիա, իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասի թե Հայոց ցեղասպանությունը իրականում տեղի չի ունեցել:»,-ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը: «Ֆրանսիայում պետք է ընդունվի ցեղասպանությունը ժխտողների քրեականորեն պատժելու օրենքը, որը առաջին փուլով մտավ Սենատ բայց չանցավ: Ժխտողական քաղաքականությունը ֆրանսիայում պետք է պատժելի լինի քրեորեն»,-հայտարարել է Մարսելի փոխքաղաքապետը:

«Այժմ ես համացանցում http://petition-genocidearmenien.com կայք եմ ստեղծել ստորագրահավաքի համար, որին կարող են մասնակցել աշխարհի բոլոր հայերը: Կայքում խնդրում ենք սենատորներին որպեսզի այս անգամ օրենքի ընդունման առաջարկն ընդունվի Սենատում: Ես միշտ կողմ եմ եղել սահմանի բացմանն ու արձանագրությունների ստորագրմանը, քանի որ ընդունում են երկխոսության սկզբունքը: ՀՀ նախագահի համարձակ քաղաքակնությունը և թուրքական կողմի խաբեությունը պայմաններ ստեղծեցին, որ օրինագիծը քվեարկության դրվի Սենատում»,-ասել է Փարաքյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---