«ԱրմենՏել» ընկերությունը համակարգիչներ է նվիրել Արարատի մարզի գյուղերի դպրոցներին 8 հոկտեմբերի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) նվիրեց համակարգիչներ Արարատի մարզի Զանգակատուն, Լանջառ, Լուսաշող, Դաշտաքար և Շաղափ գյուղերի դպրոցներին: Համակարգիչների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմերի ութին` Արարատի մարզպետարանում: «Այս միջոցառումը մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության մի մասն է, որն ուղղված է աջակցելու երեխաների և երիտասարդների կրթությանը և իրականացվում է «Belline-վառ ապագա» կարգախոսի ներքո: Համոզված եմ, որ գյուղական համայնքներում կրթության որակի բարձացումը կնպաստի ամբողջ երկրի համաչափ և կայուն զարգացմանը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նշենք, որ 2009-2010թթ ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի տարբեր շրջաններում բացել է մի քանի տասնյակ համակարգչային դասարաններ, այդ թվում` հեռահար ուսուցման առաջին դասարանը Երևանի թիվ 55 դպրոցում: Այս ամենի հետ զուգահեռ ընկերությունն իրականացնում է դպրոցների ապահովումը ինտերնետ կապով և աջակցում է կրթական հաստատությունների համար մեկ միասնական ցանցի ստեղծմանը: Բացի այդ, «ԱրմենՏել» -ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում պետական կրթական հաստատություններին տրամադրում է Hi Line ծառայություն արտոնյալ պայմաններով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |