Ալեքսանդր Բրինկեն. Ղարաբաղն առավելություն ունի Կոսովոյի համեմատ. դա բնիկ հայկական հող է

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է համառորեն պայքարի իր անկախության համար և ոչ մի դեպքում չզիջի, և այդժամ Արցախի անկախությունը կճանաչեն նաև մյուս պետությունները»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է շվեյցարացի կոմպոզիտոր, դոկտոր Ալեքսանդր Բրինկենը: Նրա խոսքով, աշխարհն արդեն ընդունել է Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: «Իսկ Ղարաբաղը ևս մեկ առավելություն ունի. դա բնիկ հայկական հող է»,- նշել է Ալեքսանդր Բրինկենը: Նրա խոսքով, ազգային ինքնության պահպանման համար պետք է պայքարի յուրաքանչյուր ժողովուրդ, «քանի որ գլոբալիզացիայի պայմաններում յուրաքանչյուր ժողովրդի առջև մշակույթների ձուլման սպառնալիք է ծառանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Բրինկենը նշել է, որ սկսած 70-ական թվականներից ինքը պարբերաբար այցելում է Հայաստան, ուսումնասիրում նրա մշակույթն ու 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---