ՀՀ ԱԺ խմբակցությունները Մանվել Սարիբեկյանի մահվան վերաբերյալ նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին 8 հոկտեմբերի 2010 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 5 խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին, մասնավորապես` ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 5-ին՝ գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առևանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը` այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանությունե է։ Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր մի տեսահոլովակ, որում պարզ երևում են Մանվել Սարիբեկյանի վրա առկա խոշտանգումների հետքերը: ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի Հանրապետության իշխանությանը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ և պահանջում են Ադրբեջանից` իր կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածի դրույթներին, Ժնևյան կոնվենցիաների և ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունված` «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմե Կոնվենցիային համապատասխան պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց: Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն (ԿԽՄԿ) հանդիսանում է Ժնևյան կոնվենցիայի և կից արձանագրությունների դրույթների պահպանության երաշխավորը, ԱԺ պատգամավորական խմբակցությունները դատապարտում են ԿԽՄԿ Երևանի և Բաքվի գրասենյակների անգործությունն ու պասիվությունը: Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ինքնասպանության պաշտոնական վարկածը մեր կողմից գնահատվում է որպես պատասխանատվությունից խուսափելու և անպատժելիության կիրառման փորձ, քանի որ քաղաքացու մոտ նախքան մահն առկա են եղել բռնության հետքեր: Ինքնասպանության վարկածի դեպքում անգամ ծագում է քաղաքացուն ինքնասպանության հակելու կամ հասցնելու վարկածը, ինչը պետք է մանրամասն քննության առնվի Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից` անպայմանորեն գործընթացին մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության և միջազգային փորձագետներին: Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացրած Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատու է իր երկրի վարչական սահմաններում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Օտարերկրյա քաղաքացու կյանքի դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգության բացահայտմանը պետք է մասնակից դարձվեն այն երկրի ներկայացուցիչները, որի հովանավորության ներքո գտնվում է տվայլ անձը: Ուստի պահանջում ենք Հայասատանի Հանրապետության հովանավորությունը կրող Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նաև կոչ ենք անում ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ՄԱԿ-ի և Եվրոպական Միության համապատասխան մարմիններին նպաստել այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավելու Հայաստանի և միջազգային անկախ փորձագետներին», հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |