ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպումներ են ունեցել Արցախում 8 հոկտեմբերի 2010 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Նախագահը կարեւոր է համարել դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ, նշելով, որ Արցախյան հիմնախնդիրը ներկա ժամանակահատվածում հանդիսանում է հայոց անկախ պետականության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկը, եւ նրա տարբեր ասպեկտներին ծանոթ լինելն ու խորապես տիրապետելը կարեւոր է ոչ միայն ապագա մասնագետների աշխատանքի, այլ նաեւ ընդհանրապես հայկական դիվանագիտական ու քաղաքական մտքի զարգացման համար: Երկրի ղեկավարը ներկայացրել է մեր հանրապետության ներքին իրավիճակը եւ անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հանդիպման վերջում նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |