Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին:

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական կապերի շարունակական զարգացման համար, որի շարժիչը երկու ժողովուրդների բարեկամության ոգին է: Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների միջև համագործակցությունը, որ պտղաբերում է նորանոր իրագործումներով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նաև երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար, մասնավորապես, Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում, ինչը կարևոր է թե' հայ ժողովրդի նկատմամբ արդարության հաստատման և թե' հետագա նման ողբերգությունների կանխարգելման համար:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև Հայ Եկեղեցու գործունեությանը և ներգրավվածությանը միջկրոնական երկխոսության մեջ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---