Վլադիմիր Վայսը գտնում է, որ Հայաստան-Սլովակիա խաղում հաղթեց լավագույն թիմը 9 հոկտեմբերի 2010 - 11:13 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հավաքականը գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեց և ես շնորհավորում եմ մեր մրցակցին: Մենք չկարողացանք լավ խաղալ, անշուշտ, դրա պատասխանատուն մարզիչն է, որը չկարողացավ լավ կազմ հավաքել: Հաղթեց լավագույն թիմը, որը կարող էր հաղթել նաև Իռլանդիայի ու Մակեդոնիայի հավաքականներին»,-ասել է Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի հավաքականից պարտություն կրելուց հետո: Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր դաշտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին: Վայսը չժխտեց, որ նման խաղ ցուցադրելու դեպքում ՀՀ հավաքականը կարող է հավակնել B խմբի 2-րդ տեղին: ՀՀ հավաքականի կազմում Վայսը առանձնացրեց Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի խաղը: Իսկ հիմնական կազմի ֆուտբոլիստ Ռոբերտ Վիտեկի բացակայության մասին, որը ծնկի վնասվածք է ստացել, մարզիչն ասաց. «Վիտեկի փոխարեն մենք հայտագրել ենք այլ ֆուտբոլիստների, որոնք պետք է փոխարինեն նրան»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |