ՀՀՇ-ն դավաճանում է ազգի շահերը՝ համագործակցելով «Մուսավաթ» կուսակցության հետ 9 հոկտեմբերի 2010 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ադրբեջանական «Մուսավաթ» (ղեկավար` Իսա Ղամբար), Վրաստանի հանրապետական (ղեկավար`Դավիթ Ուսուպաշվիլի) կուսակցությունների հետ համատեղ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես նշված է, թե «այս կուսակցությունները պետք է համագործակցեն իրենց համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում»: «Պատմությանը քիչ թե շատ ծանոթ հայը պետք է տեղյակ լինի,որ Մուսավաթը Երիտթուրքական կուսակցության գաղափարակիցն էր`Հակահայության սկզբունքով:Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը ստեղծվել է 1911 թ-ին և իր գործունեության հիմքում ի սկզբանե դրել է հակահայկականությունն ու հայատյացությունը: «Մուսավաթի» ղեկավարների կողմից տարիներ շարունակ կազմակերպվել են հայերի ջարդեր,որոնցից ամենալայնածավալը 1920 թ-ի մարտին Շուշիի հայկական բնակչության կոտորածն էր, որի ընթացքում թուրքական յաթաղանին զոհ դարձան ավելի քան 20 000 շուշեցիներ: Ցավալի է,որ հայոց համազգային շարժում կուսակցությունը աչք է փակում այսպիսի երևույթների վրա, և ընդհանուր սեղան նստում, հայտարարություն է ստորագրում մի կուսակցության հետ, որը միայն չարիք ու ցավ է պատճառել Հայ ազգին:Որպես Հայ երիտասարդներ դատապարտում ենք այս քայլը, և զարմանում, թե ինչպես են այս մարդիկ օրերից մի օր բարձրանալու Ծիծեռնակաբերդի բարձունքն ու մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու..»,-ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Հայազն» երիտասարդների միաբանության հայտարարության մեջ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |