Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Շեկոյանին ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կրթության և գիտության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր, բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Արմենակի Շեկոյանին Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյանը պարգևատրել է Մխիթար Հերացու մեդալով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---