ՄՊՀ-ում մեկնարկեց ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը10 հոկտեմբերի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը մեկնարկեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, փառատոնի հիմնական նպատակը գիտությունը հանրամատչելի դարձնելն է, ժամանակակից աշխարհում նրա տեղը և դերը ցույց տալը: Փառատոնին, որը կազմակերպվել է ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են ԱՊՀ քսան առաջատար բուհերի ներկայացուցիչներ: Փառատոնում Հայաստանը ներկայացնում են Երևանի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ և ասպիրանտներ: Փառատոնի կենտրոնական հարթակը, որը նվիրված է ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարվան, կդառնան ՄՊՀ ֆունդամենտալ գրադարանը և համալսարանի առաջին ուսումնական մասնաշենքը: ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը կդառնա վերջերս մեկնարկած ԱՊՀ նորարարական նախագծերի բաց մրցույթի ընտրական փուլը: Մրցույթի հաղթողները կհրավիրվեն ԱՊՀ երկրների երիտասարդական նորարարական նստաշրջան, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 8-10-ը Մոսկվայում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում |