Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների ԱԱ-ում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալ10 հոկտեմբերի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ից 10-ը Թբիլիսիում կայացած Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էր ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ: Գոռ Մալյանը /52 կգ/, Մհեր Կարապետյանը /75կգ/, Գարեգին Խաչատրյանը /90 կգ/ արժանացան բրոնզե, Ալբերտ Քարհանյանն /74 կգ/ ու Ռուդոլֆ Ոսկանյանը /87կգ/ արծաթե, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը` ոսկե մեդալի: Այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 4-ից 8-ը Տաշքենդում, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության |