Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է11 հոկտեմբերի 2010 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում շարունակվում է Կարեն Ասրյանիհուշամրցաշարը, որին մասնակցում են 64 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: Հուշամրցաշարի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տիգրան Քոթանջյանը, որը 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Կոնստանտին Շանավայի (Վրաստան) հետ: Քոթանջյանն ունի 5 միավոր, երկրորդ տեղում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանն է, որը նույնպես ունի 5 միավոր: Լավագույն եռյակը 4.5 միավորով փակում է վրացի գրոսմայստեր Կոնստանտին Շանավան: Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար դոլար, կավարտվի հոկտեմբերի 14-ին: 2006թ. Շախմատի օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՖԻԴԵ-ի վարկանիշով նա ուներ 2634 միավոր և 4-ն էր ՀՀ լավագույն շախմատիստների ցուցակում: 2008թ. 28 տարեկան հասակում Ասրյանը վախճանվեց ինսուլտից: Այդ կապակցությամբ կասեցված «Շախմատի հսկաները» մրցաշարը կոչվեց նրա անունով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |