C-300 համալիրների գնումը չի հակասում Իրանի և Ռուսաստանի միջազգային պարտավորություններին

C-300 համալիրների գնումը չի հակասում Իրանի և Ռուսաստանի միջազգային պարտավորություններին

PanARMENIAN.Net - Իրանը պետք է Ռուսաստանից C-300 հրթիռային համալիրներ ստանար դեռ երկու տարի առաջ, մինչև ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևը, որն ընդունվել է 2010-ի հունիսին, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:

«C-300 համալիրների գնումը չի հակասում Իրանի և Ռուսաստանի բոլոր միջազգային պարտավորություններին»,- ասել է Վահիդին և հավելել, որ ՄԱԿ բանաձևն արգելք չի դնում հակաօդային պաշտպանության համակարգերի վրա:

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրների կողմից պարտավորությունների կատարումը կարող է բարձրացնել ներքին վստահությունը և օգնել հասնել ընդհանուր նպատակների և շահերի»,- նշել է նախարարը: Միաժամանակ նշել է, որ իրանական կողմը չի ցանկանում, որպեսզի նման դեպքերը հետք թողնեն իրանի ժողովրդի հիշողության մեջ և արգելք հանդիսանան խաղաղության և զարգացման ճանապարհին, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---