Ղարաբաղի անկախության հռչակումը չի հակասում միջազգային նորմերին11 հոկտեմբերի 2010 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի խնդրի վերաբերյալ պատասխան տվեց շատ կարևոր հարցի` արդյոք անկախության միակողմանի հռչակումը միջազգային իրավունքի նորմերի ոտնահարում է, և դատարանը միանշանակ պատասխանեց այդ հարցին` ոչ: Այդ մասին Երևանում ճեպազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ղարաբաղի ժողովրդին խորհրդային շրջանում ստիպել են ապրել Ադրբեջանի կազմում, բայց ղարաբաղցիները չեն հաշտվել դրա հետ նույնիսկ ստալինյան դիկտատուրայի տարիներին, և առաջին հնարավորության դեպքում միակողմանի կարգով ինքնորոշվել են: Դա եղել է ԽՍՀՄ փլուզման ժամանակ: Ադրբեջանը դրան ի պատասխան պատերազմ է սկսել ԼՂ դեմ, որում Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի աջակցությամբ հաղթել է: Ահա տարբերությունը Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի միջև: Տարբերությունն այն է, որ ԼՂ-ն հաղթել է պատերազմում սեփական ուժերով, առանց ՆԱՏՕ օգնության, և հիմա համբերատար սպասում է նրան, որ միջազգային հանրությունը կճանաչի իր անկախությունը»,- ասել է ՀՀ նախագահը: Նա նաև նշել է, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունը և լուծման սեփական ուղիները, սակայն իրավական մոտեցումները պետք է միանման լինեն:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |