Կիրո Մանոյան. Հայ-թուրքական հարաբերությունների ձախողման համար Թուրքիան է մեղավորPanARMENIAN.Net - Թուրքիան բացասական դեր է կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Արձանագրությունները Թուրքիայի ու Հայաստանի միջև կարելի է տապալված համարել պաշտոնական Անկարայի դիրքորոշման պատճառով, որը նախապայման էր դնում Ղարաբաղի հարցը: Սակայն հայկական կողմը նման պայման երբեք չի ընդունի: Եթե երբևէ Թուրքիան հրաժարվի այդ նախապայմաններից, ապա կարգավորման գործընթացը Հայաստանի ու Թուրքիայի միջև կշարունակվի: Սակայն դեռևս մենք տեսնում ենք, որ Թուրքիան չի փոխել իր կարծիքը այդ հարցում»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: Ինչ վերաբերում է հունիսի 18-ին Վերին Չայլու գյուղի մոտ Ադրբեջանի դիվերսիայի արդյունքում սպանված Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելուն, ապա Մանոյանը նշել է, որ իրոք, մի դիակ կա չեզոք գոտում: «Հայկական կողմն այն չի վերցրել, իսկ ադրբեջանցիները կարող են վերցնել»,-ասել է Կիրո Մանոյանը: ՀՅԴ պատվիրակությունը մասնակցում է Սոցինտերնի տարածաշրջանային հավաքին, որն անցնում է Բաքվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |