Գևորգ Գևորգյան. «Կինոաշուն« փառատոնը ստեղծվել է որպես հակակշիռ այն մեղադրանքներին, որ հայկական կինո գոյություն չունի11 հոկտեմբերի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվա» կինոթատրոնում անցնում է «Կինոաշուն« փառատոնի բացման արարողությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 10-ը: «Կինոաշուն» փառատոնը կբացվի Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմով: «Կինոաշուն« փառատոնը ստեղծվել է որպես հակակշիռ այն մեղադրանքներին, որ հայկական կինո գոյություն չունի: Իրոք, հայկական կինոն արվեստի այն ճյուղն էր, որ առավելագույնը տուժեց ԽՍՀՄ փլուզումից: Այս փառատոնն առաջին քայլն է, որը հայ ժողովրդին կվերադարձնի նրա հարստությունն ու հայկական կինոյին հաղորդակցվելու հնարավորությունը»,-իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա նշել է, որ փառատոնի ընթացքում Հայաստանի տարբեր կինոդահլիճներում, Սիրահարների պուրակում և Կասկադում շուրջ 100 հայկական ֆիլմեր կցուցադրվեն: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ ու սեմինարներ, ինչպես նաև լավագույն գրախոսության հեղինակը կպարգևատրվի 100 000 դրամով: «Ես շատ ուրախ եմ, որ Երևանում թատերական ու երաժշտական աշունների հետ մեկտեղ, կլինի նաև կինոաշուն, և «Երևանի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կստանան հաղորդակցվելու հայկական կինոյին, որը մենք կարող էինք կորցնել»,-ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |