Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկից11 հոկտեմբերի 2010 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Բաքվում մեկնարկել է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը և ՀՅԴ Բյուրոյի «Հայ Դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Մինչև նիստի սկսվելը մեծ թվով լրատվամիջոցներ ՀՅԴ պատվիրակությունից հիմնականում հետաքրքրվել են ղարաբաղյան խնդրով և հայ-թուրքական հարաբերություններով: Ժողովի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը: Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի դժգոհությանը` Կիրո Մանոյանը հայտնել է, որ Ադրբեջանը դժգոհ է համանախագահների առաջարկներից, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու համար: Կիրո Մանոյանը շեշտել է նաև, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը նյարդային է արձագանքել: Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան իր կողմից ողջունել է կողմերի միջև բուռն քննարկման փաստը և ամփոփելով նիստի արդյունքները` կարևորել է հանձնախմբի ժողովների կարևորությունը և հույս հայտնել, որ չնայած տարակարծություններին և իրարից հեռու դիրքորոշումներին` հայերն ու ադրբեջանցիները կարող են համաձայնության գալ, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապանդմանը: Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն իրենց ոճին հատուկ, սկսել են աղավաղել Կիրո Մանոյանի խոսքը, մասնավորապես նշելով, թե իբր Կիրո Մանոյանը ղարաբաղյան հակամարտությունը բնորոշել է իբրև Ադրբեջան-Հայաստան հակամարտություն, այնինչ Կիրո Մանոյանը իր բոլոր հարցազրույցներում բառացիորեն այն անվանել է ղարաբաղա-ադրբեջանական, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |