Ահարոն Ադիբեկյան. Բաքվի հայտարարությունները ռևանշի մասին ընդամենը խոսակցություններ են12 հոկտեմբերի 2010 - 12:44 AMT PanARMENIAN.Net - «Բոլոր տերություններն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, միջազգային կազմակերպությունները բանաձևեր են ընդունում այդ մասին, սակայն Բաքուն մինչ օրս չի հասկանում, թե ինչու նույն տերությունները առաջնորդվելով իրենց իսկ դիրքորոշմամբ, չեն պարտադրում Հայաստանին զիջումների գնալ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարան Ադիբեկյանը: Ըստ նրա, Գրված օրենքներից բացի, միջազգային պրակտիկայում գոյություն ունեն նաև չգրված օրենքներ, այսինքն, եթե դու արյուն ես թափել հողի համար, այն քոնն է: «Դա լավ է հասկանում ամերիկացին, որը ժամանակին նվաճել է Տեխասը»,-ասել է նա: Միևնույն ժամանակ, Ադիբեկյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հաջորդ գումարման խորհրդարանը առավել պրագմատիկ կգտնվի, ինչպե և Հայաստանի խորհրդարանը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինեն փոխզիջումները ղարաբաղյան կարգավորման հարցում, գտնում է սոցիոլոգը: «Կամ էլ վերջնականապես կամրագրվի ստատուս-կվոն, որը շատ երկար կտևի»,-ասել է Ադիբեկյանը: Սոցիոլոգը գտնում է նաև, որ այն փաստը, որ Ղարաբաղում այժմ շատ են օտարերկրյա ներդրումներ արվում, վկայում է այն մասին, որ իրենք տարածքները հանձնելու վտանգ չեն տեսնում: «2-3 տարուց հետո ներդրումներն ավելի կաճեն, այն ժամանակ Ղարաբաղի հարցը վերջնականապես կլուծվի: Իսկ Բաքվի հայտարարությունները ռևանշի մասին ընդամենը խոսակցություններ են: Ադրբեջանցիները, երիտասարդ ազգ լինելով, ձգտում են ինքնահաստատվել Լեռնային Ղարաբաղի օգնությամբ»,-ասել է Ահարոն Ադիբեկյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |