Ջովաննի Տրապատտոնի. Այժմ B խմբում մենք ամեն ինչ նորից ենք սկսում12 հոկտեմբերի 2010 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին կկայանան Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի հանդիպումները: B խմբում Հայաստանի հավաքականը կմրցի Անդորայի հավաքականի հետ, Սլովակիան` Իռլանդիայի, իսկ Մակեդոնիան` Ռուսաստանի: Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Ժիլինում հաղթանակի հասնելու մտադրություն է հայտնել: «Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի խմբի թիմերի համար: Բայց չեմ կարծում, որ մեր հանդիպման պարտվողը չի կարողանա Եվրոպայի առաջնության ուղեգրի հավակնել,- Վայսի խոսքերն է հաղորդում sport-express.ru-ն:- Մենք պարտվեցինք Հայաստանին, և չեմ հավատում, որ կպարտվենք նաև վաղը, քանի որ երբեք երկու անգամ անընդմեջ չենք զիջել որակավորման փուլում»: Իսկ Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովաննի Տրապատտոնին կազմում լուրջ փոփոխություններից ձեռնպահ մնալու մտադրություն է հայտնել: «Երեք ամիս առաջ ես հույս ունեի, որ մենք աղյուսակի առաջին հորիզոնականներում կլինենք Սլովակիայի և Ռուսաստանի հավաքականների հետ միասին: Այժմ մենք ամեն ինչ նորից ենք սկսում: Վաղը կհանդիպեն երկու թիմեր, որոնք քիչ առաջ տհաճ պարտություններ են կրել»: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Սկոպյեում կայանալիք հանդիպման նախօրեին առավելագույն արդյունքի հասնելու մտադրություն է հայտնել: «Մենք հաղթանակի հետևից ենք ժամանել: Դա հիմնական խնդիրն է, սակայն չեմ կասկածում, որ հաղթանակն այդպես հեշտ կտրվի մեզ: Մեր օրերում բոլոր թիմերն էլ կարողանում են ֆուտբոլ խաղալ»,- նշել է հոլանդացին: Իսկ Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզն ընդգծել է, որ առանց հիմնական կազմի 3 մարզիկների, որոնք բաց են թողնելու հանդիպումը, իրենց ձեռնտու կլինի ցանկացած դրական արդյունք: «Իհարկե, ուրախ կլինեմ, եթե մենք հաղթենք: Անդորայի հետ խաղում մենք հաղթանակ տարանք, թեև առաջին խաղակեսում լավագույն խաղը չէինք ցուցադրում»,- նշել է Յոնուզը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |