Ադրբեջանը շարունակում է մեծացնել ՊՆ ռազմական բյուջեն

Ադրբեջանը շարունակում է մեծացնել ՊՆ ռազմական բյուջեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանը 2011-ին կմեծացնի պաշտպանության ոլորտի բյուջետային ֆինասնավորման ծավալը 89.7 տոկոսով կամ 2 մլրդ 511 մլն մանաթով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:

«2011-ի պետբյուջեի նախագծում պաշտպանության համար հատկացվել է 1 մլրդ 325 մլն մանաթ: Հատուկ նախագծերի ֆինանսավորման համար, որոնք ուղղված են Ադրբեջանի ռազմական պոտենցիալը հզորացնելուն, նախատեսվում է 1մլրդ 87 մլն մանաթի հատկացում Ադրբեջանի նախագահի հանձնարարականի համաձայն: Որոշակի միջոոցներ հատկացվելու են նաև պետական ներդրումային ծրագրի շրջանակներում»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ այդպիսով 2011-ին պաշտպանության ոլորտի ֆինանսավորման ծավալը կկազմի 2 մլրդ 511 մլն մանաթ, ինչը 1 մլրդ 187 մլն-ով կամ 89.7 տոկոսով ավելի է 2010-ի ցուցանիշից:

Շարիֆովի խոսքերով, 2011-ին պաշտպանության ծախսերի տեսակարար կշիռը կկազմի բյուջետային ծախսերի 19.6 տոկոսը, մինչդեռ 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 10.7 տոկոս:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---