ՀԱԿ-ի համակարգողը ներկայացրել է Հայաստանի ղեկավարության գլխավոր ձախողումները12 հոկտեմբերի 2010 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին է ներկայացրել Հայաստանի իշխանությունների վերջին 1,5 տարվա ձախողումները: «Առաջինը՝ գործող ռեժիմին չհաջողվեց պայմաններ ստեղծել մարտի 1-2-ի իրադարձություններից հետո առաջացած ճգնաժամի հաղթահարման համար: Երկրորդը՝ մտահոգում է բնակչության ծանր սոցիալ-տնտեսական վիրճակը: Երրորդը՝ հայկական կողմը լուրջ ձախողումներ ունեցավ արտաքին քաղաքականության ոլորտում՝ ստորագրելով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Չորրորդը՝ ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանը շարունակում է ճնշումը միջնորդների ու Հայաստանի հանդեպ»,-ասել է Լևոն Զուրաբյանը: Նա կոչ է արել բնակչությանը ընդվզել ներկա ղեկավարության քաղաքականության դեմ և մասնակցել ՀԱԿ-ի հոկտեմբերի 15-ին ու 19-ին Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքներին: Զուրաբյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը կրկին թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում՝ առաջարկելով ՀԱԿ-ին այն անցկացնել Մատենադարանի մոտ: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Զուրաբյանը նշել է, որ Հայաստանի նախագահը հավանաբար երբեք այդքան խաբված իրեն չի զգացել, որքան արձանագրությունների վավերացման հարցում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |