Հայկական Տաթևի վանք տանող ճոպանուղին կարող է Գիննեսի Ռեկորդների գրքում գրանցվել![]() ![]() PanARMENIAN.Net - Տաթևի վանք տանող ճոպանուղով առաջինը կերթևեկեն 6 երեխաներ մերձակա համայնքներից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայաստանի Մրցունակության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: «Ինձ համար դա մեծ պատիվ է, և ես անհամբեր սպասում եմ այդ իրադարձությանը: Անգամ փորձարկումների ընթացքում ես ձեռնպահ մնացի ճոպանուղով բարձրանալուց, որպեսզի դա պաշտոնական բացման օրն անեմ»,- հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ կիսվել է Բեկոր Փափազյանը: Ընդ որում, նա նշել է, որ հոկտեմբերի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում վանքի տարածքը ցանկապատվելու է, և բացման հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու միայն պաշտոնական անձինք, լրագրողներ և արտասահմանյան հյուրեր: Արարողությունը հոկտեմբերի 16-ին կցուցադրվի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: «Արդեն հոկտեմբերի 23-ին մենք բոլորին հրավիրում ենք ճոպանուղու գործարկման արարողությանը»,- ավելացրել է Հիմնադրամի տնօրենը: Նա հաղորդել է նաև, որ բանակցություններ են ընթանում Տաթևի վանք տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին Գիննեսի Ռեկորդների գրքում գրանցելու շուրջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |