Կենտրոնական բանկը մարզերի բնակչությանն է ներկայացնում Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը![]() 12 հոկտեմբերի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքում բացվեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչներին ներկայացնել ազգային դրամի և դրամաշրջանառության պատմությունը, ծանոթացնել ԿԲ գործունեությունը: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը, մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես: Երևանի դպրոցականներն ունեն նման հնարավորություն, նրանք այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ստեղծել նաև մարզերի աշակերտների, ուսանողների և բնակչության համար: Ցուցահանդեսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը նշեց, որ Գյումրիում կազմակերպվող ցուցահանդեսը նպատակ է հետապնդում մարզի բնակիչներին դրամաշրջանառության պատմությանը և Կենտրոնական բանկի գործառույթներին ծանոթանալու հնարավորություն տալ: Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |