Հայաստանի խորհրդարանում փորձում են առաջ տանել կոնյակի բացթողնման գների ստորին սահմանի մասին օրենքը![]() 12 հոկտեմբերի 2010 - 17:09 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվարի 1-ից կոնյակի բացթողնման գների ստորին եզրի սահմանման մասին Ռուսաստանի կառավարության որոշումը չի անդրադառնա ռուսական շուկայում հայկական կոնյակի դիրքորոշման վրա, հոկտեմբերի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ռուսալկոհոլկարգավորումը (ՌԱԿ) կոնյակի նվազագույն գների մասին հրամանագրի նախագիծ է պատրաստել: Վերջնական նվազագույն գները ՌԱԿ-ում խոստանում են ներկայացնել ամսվա վերջին, սակայն հիմա արդեն գերատեսչությունում հանգել են այն եզրակացությանը, որ արտադրողի բեռնման գինը չպետք է 0,5 լիտրի համար (երեք աստղ) 150-160 ռուբլուց քիչ լինի, մեծածախ գինը` 165-175 ռուբլուց ոչ պակաս, իսկ վերջնական գինը մանրածախ օղակում` առնվազն 190-210 ռուբլի: Մինչդեռ մեկ շիշ ԱրԱրԱտ կոնյակի նվազագույն մանրածախ գինը ռուսական տաղավարներում կազմում է 650 ռուբլի: Ընդ որում, Արա Գրիգորյանը հաղորդել է, որ Հայաստանի խորհրդարանում նույնպես փորձում են նման օրենք առաջ տանել: «Այդ օրենքը քննարկվում է, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչպիսի նվազագույն գին կսահմանվի»,- ասել է նա: Անդրադառնալով տեղական շուկայում «Հայկական կոնյակ» պիտակով վաճառվող խմիչքի էժան գներին` 1100-ական դրամ, գործադիր տնօրենը դրանք «կասկածելի» է անվանել, քանի որ անհնար է 110-130 դրամ/կգ-ով խաղող գնելու և ակցիզային հարկեր վճարելու դեպքում նման գնով կոնյակ վաճառել: Մեկ շիշ եռաստղանի կոնյակի բացթողնման գինը ԵԿԳ-ում կազմում է 3000 դրամ, մանրածախ վաճառքի կետերում այդ գինը տատանվում է 3500-3700 դրամի միջև: Ընդ որում, նա ավելացրել է, որ այդ դասի կոնյակի վաճառքից ԵԿԳ-ն շահույթ չունի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |