Երևանում տեղի կունենա ԱՊՀ Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-15-ը Երևանում տեղի կունենա ԱՊՀ Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 8-րդ նիստը: Նիստին մասնակցելու են ներկայացուցչական պատվիրակություններ Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկիստանից, Հայաստանից, ԱՊՀ գործադիր կոմիտեից:

Կքննարկվեն ստորագրված երկկողմանի համաձայնագրեր, տեխնիկական անվտանգության նկատմամբ պետական հսկողության իրականացման մեթոդներ, մասնակից պետություններում տեղի ունեցած տեխնածին վթարների վերլուծություններ, տեխանվտանգության ապահովման գործողություններ և այլ հարցեր: Բացման խոսքով հանդես կգա Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---