Ահարոն Ադիբեկյան. Ընտրությունների արդյունքում Ադրբեջանի խորհրդարանում արմատական փոփոխություններ կկատարվեն![]() 12 հոկտեմբերի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - «Առաջիկա ընտրություններում Ադրբեջանի խորհրդարանի այս կազմը չի վերընտրվի: Ես կարծում եմ, այնտեղ որակական փոփոխություններ տեղի կունենան»,-Երևանում կայացածա մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ Ադիբեկյանի, Ադրբեջանի տոտալիտար համակարգը չի կարող հավերժ գոյություն ունենալ, քանի որ ադրբեջանական հասարակությունը բավական փխրուն է ու խոցելի իր սոցիալական, քաղաքական ու տնտեսական կառուցվածքով: «Իսկ ադրբեջանական ղեկավարությունն օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը որպես միավորող գործոն»,-ասել է նա: Ինչպես նշել է Ադիբեկյանը, և Ադրբեջանում, և Հայաստանում իշխանափոխությունը կկատարվի իշխանության ներսում, ոչ թե ընդդիմության շնորհիվ: Ըստ նրա, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների 1/5-ը ծագումով հայ է կամ ամուսանցած է հայուհու հետ: «Ես կարծում եմ, որ ադրբեջանական հանրության այդ մասն իր գլուխը կբարձրացնի և կձգտի իրականում հարաբերություններ հաստատել հայկական կողմի հետ»,-ասել է սոցոիոլոգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |