Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Բրայան Մեյին ՀՀ Պատվո շքանշան է հանձնվել

Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Բրայան Մեյին ՀՀ Պատվո շքանշան է հանձնվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում հյուրընկալվել էր բրիտանական հանրահայտ «Քուին» (Queen) ռոք խմբի անդամ, մեծանուն երաժիշտ Բրայան Մեյը: Նրան Հայաստանին մատուցած ծառայությունների համար դեսպանության ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհած Պատվո շքանշանը: Իր երախտագիտության խոսքում Բրայան Մեյը նաև ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկավության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ Բրայան Մեյը, որը դասվել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների շարքը, հայտնի է նաև որպես բազմաթիվ մարդասիրական և բարեգործական ծրագրերի, այդ թվում՝ 1988թ. աղետալի երկրաշարժի հիշատակին նվիրված «Ռոքը օգնում է Հայաստանին» («Rock Aid Armenia») նախագծի մասնակից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---