Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու շքանշանով13 հոկտեմբերի 2010 - 10:54 AMT PanARMENIAN.Net - «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Դանիիլ Մոսկվացի բարեպաշտ իշխանի III աստիճանի շքանշանով: Ինչպես նշված է Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրում, շքանշանն Անդրանիկ Նիկողոսյանին շնորհվել է «Գյումրիում Պատվո Բլուր ռուսական զինվորական գերեզմանատան վերականգնման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար»: Համաձայն Ռուս ուղղափառ եկեղեցու պարգևների մասին կանոնակարգի, Սուրբ Դանիիլ Մոսկվացի բարեպաշտ իշխանի շքանշանով են պարգևատրվում հոգևոր կյանքի վերածննդի գործում ավանդ ունեցող անձինք: Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն անցյալ տարվա հոկտեմբերին նշանակվեց Գյումրու Պատվո Բլուր զինվորական գերեզմանատան վերականգնման հարցերով հանձնաժողովի նախագահ: Պատվո բլուրում հողին են հանձնված 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում Կարս քաղաքի գրավման ընթացքում զոհված ռուս սպաների աճյունները: Խորհրդային տարիներին Պատվո Բլուրը հավասարեցվեց հողին, և միայն 2009-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ որոշում ընդունվեց այն վերականգնելու մասին: Վերականգնման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվեց «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը: Պատվո բլրի բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 20-ին` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |