Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները նախկինի պես սեղանին են![]() 13 հոկտեմբերի 2010 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական գործընթացը փակուղի է մտել, սակայն պետք չէ հրաշքներ ակնկալել, այդ թվում նաև տարածաշրջանում ստեղծված ստատուս-կվոյի փոփոխություն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները նախկինի պես սեղանին են և «մեռած չեն»: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական TESEV կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավար Այբարս Գորջուլուն: «Բացի այդ, գործընթացներ են տեղի ունենում քաղաքացիական հանրության շրջանում, որոնք նկատվում են պատմական մերձեցման սկզբից: Հայ-թուրքական մերձեցման շարունակությունը կարևոր հարց է և մեզ չպետք է զարմացնի պաշտոնական գործընթացվի աստիճանական փոփոխությունը»,-ասել է թուրք փորձագետը: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |