Ղարաբաղի ազատագրված տարածքների բնակիչները երբեք թույլ չեն տա, որպեսզի այդ տարածքները հանձնվեն13 հոկտեմբերի 2010 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի ազատագրված տարածքների բնակիչները երբեք թույլ չեն տա, որպեսզի այդ տարածքները հանձնվեն: «Վերջին 15 տարում ազատագրված տարածքներում ձևավորվել է կայուն բնակչություն, որը վերջնականապես կապել է իր կյանքն այդ տարածքների հետ»,- ասել է պատմաբան, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները չպետք է թույլ տային ԵԱՀԿ գնահատման խմբի այցն ազատագրված տարածքներ: Նրա խոսքերով, դա վկայում է Երևանի թուլության և Արցախի մոտ սեփական կարծիքի բացակայության մասին: Պատմաբանը նշել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ գնահատման խմբի այցը չի տարբերվել 2005թ. կատարած այցից: «Նրանք շփվել են ազատագրված տարածքների բնակիչների հետ` հիմնականում հարցնելով փախստական են նրանք, թե տեղափոխվել են Երևանից»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |