«ԱրմենՏել» ընկերությունը միացել է կապի հինգերորդ միջազգային ուղղությանը

«ԱրմենՏել» ընկերությունը միացել է կապի հինգերորդ միջազգային ուղղությանը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է TeliaSonera ընկերության կապի միջազգային ուղղությանը միանալու մասին: Նոր ուղղությունը դարձավ «ԱրմենՏել» ընկերության մուտքն ինտերնետ ցանց ապահովող հինգերորդ անկախ մայրուղին: Մայրուղին հասնում է Արևելյան Եվրոպա Վրաստանի տարածքով:

«ԱրմենՏել»-ն առաջատար է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում, և դա նաև շնորհիվ կապի ծառայությունների տրամադրման գործընթացում շարունակաբար պատասխանատու մոտեցում ցուցաբերելու համար: Արտաքին մայրուղիների դիվերսիֆիկացիան կնպաստի միասնական օպերատորի ենթակառացվածքի հզորացմանը և հետագայում հիմք կծառայի նոր առաջարկների համար կապի ոլորտում»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2010թ-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունն օգտագործում է հինգ անկախ կապի մայրուղի, որոնք անցնում են հարևան երկրների` Վրաստանի և Իրանի տարածքով: Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջին օպերատորն է, որ միացել է եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի միջոցով: Ընկերության գործընկերն են նաև «Սովինտել», «SilkNet» և «Ռոստելեկոմ» օպերատորները:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---