Արտակ Եդիգարյան. Հայաստանի հավաքականը պահպանում է Եվրո-2012 փլեյ-օֆ դուրս գալու շանսերը

Արտակ Եդիգարյան. Հայաստանի հավաքականը պահպանում է Եվրո-2012 փլեյ-օֆ դուրս գալու շանսերը

PanARMENIAN.Net - 4:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Անդորայի հանդեպ, ՀՀ հավաքականի և Երևանի «Փյունիկի» պաշտպան Արտակ Եդիգարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ չնայած նրան, որ Անդորան ամենուժեղ թիմերից չէ, սակայն արագ գոլը վստահություն ներշնչեց ֆուտբոլիստներին և օգնեց հաղթահարել նրանց պաշտպանությունը:

Ըստ պաշտպանի, հավաքականի լավ խաղը պայմանավորված է նոր խաղացողներով, որոնք նոր եռանդ հաղորդեցին թիմին: Նա ասել է. «Շատ լավ է, որ մենք 7 միավորով 3-րդ տեղում ենք B խմբում, սակայն, ցավոք, զգացնել են տալիս Մակեդոնիայի հետ խաղում կորցրած 2 միավորները: Սակայն մենք աշխատում ենք ամեն ինչ անել հաջող ելույթի համար և Հայաստանի հավաքականը պահպանում է Եվրո-2012 փլեյ-օֆ դուրս գալու շանսերը»,-նշել է Եդիգարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---