Աշոտ Պետրոսյան. Յուրաքանչյուր տարի դժբախտ պատահարների թիվը Հայաստանում նվազում է

PanARMENIAN.Net - Տեխնիկական անվտանգության ապահովման համար առաջին հերթին պատասխանատու է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը;

Ըստ Պետրոսյանի, ՀՀ արտակարգ իրավիճակների տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վերահսկողության գործառույթներ չունի, փոխարենը այն տարին մեկ անգամ տեխանվտանգության փորձաքննություն է անցկացնում երկրի առավել վտանգավոր օբյեկտներում: «Նման փորձաքննությունների ժամանակ մենք մատնանշում ենք այն թերությունները, որոնք պետք է շտկվեն»,-ասել է նա:

Պետրոսյանը նշել է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կատարում են օրենքի պահանջները, խնդիրներ չունեն անվտանգության տեխնիկայի ապահովման հետ: Նա հայտնել է նաև, որ ամեն տարի դժբախտ պատահարների թիվը նվազում է: «Այս պահի դրությամբ նախարարությունում ձևավորվում է մի կառույց, որը կկարողանա վերահսկել տնտեսվարող սուբյեկտների տեխնիկական անվտանգության մակարդակը»,-ասել է Աշոտ Պետրոսյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---