Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության շարունակումը

Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության շարունակումը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Գլենդեյլում հանդիպել է Արևմտյան Ամերիկայում Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամների հետ: Հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման նպատակով ներկայացված առաջարկների առնչությամբ պատվիրակությունը դեսպանի ուշադրությունը դարձրել է այն փաստին, որ նախապատվությունը պետք է տրվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին: Այդ կապակցությամբ ՍԴ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել Արցախի ղեկավարության վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` կուսակցության անդամները մատնանշել են թուրքական կողմից անազնիվ և անլուրջ մոտեցումը, որն առավել խորացնում է անվստահության մթնոլորտը: Ընդ որում, նրանք համարում են, որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման ամենաարդյունավետ միջոցը Հայոց ցեղասպանության ճանաչումն է Թուրքիայի կողմից: Մարի Յովանովիչն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության շարունակումն առանց որևէ նախապայմանների:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---