Հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողովPanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետդեպարտամենտի միջուկային մաքսանենգության կանխարգելման ծրագրի (PNSP) ղեկավարության, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ կազմակերպմամբ 2010թ. հոկտեմբերի 12-13-ը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով: Աշխատաժողովի ընթացքում հայկական և ամերիկյան համապատասխան գերատեսչությունների կողմից նախապես մշակված և համաձայնեցված միջուկային մաքսանենգության կոնկրետ սցենարներով ներկայացվել է ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցության միջոցով Հայաստանում ռադիոակտիվ կամ միջուկային մաքսանենգության դեպքերին արձագանքելու ընթացակարգը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |