ԼՂՀ նախագահը կարեւորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը

ԼՂՀ նախագահը կարեւորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակին, դրանց խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման լավագույն միջոցներից է:

Երկուստեք նշվել է, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը պետք է կրի մշտատեւ բնույթ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---