ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԼԻԵՒԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՎԱՃԱՌՔՈՎ11 հուլիսի 2001 - 18:45 AMT PanARMENIAN.Net - . Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը իր թուրքմենական գործընկերոջից ուղերձ է ստացել, որում բավականին սուր դրվում է էներգակիրների մատակարարման համար Աշխաբադին տրվելիք Բաքվի պարտքի հարցը: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, հիմնվելով «Նեզավիսիմայա գազետայի» տեղեկության վրա, պարտքի չվճարված մասը մոտ 60 մլն. դոլար է կազմում: Ուղերձում ընդգծվում է, որ «Ադրբեջանական կողմից ֆինանսական պարտավորությունների հետագա ձգձգման դեպքում Թուրքմենիան ստիպված կլինի դիմել ավելի կոնկրետ միջոցների, ընդհուպ մինչեւ արբիտրաժային հետաքննություն կամ պարտքի վերավաճառում երրորդ կողմի»: Բաքվում «Նեզավիսիմայա գազտայի» աղբյուրը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ «Աշխաբադի տվյալ դեմարշը ձեռնարկված է բարդ գործընթացների ֆոնի վրա, որոնք տեղի են ունենում Կասպից ծովում Ադրբեջանի կողմից նավթի վիճելի հանքավայրերի խնդիրների լուծման ընթացքում»: Ինչպես հայտնի է, այդ հանքավայրերին հավակնում է նաեւ Թուրքմենստանը: Ցանկանալով մնալ անհայտ, ադրբեջանական կառավարության ներկայացուցիչը «Նեզավիսիմայա գազետայի»-ի թղթակցին հայտարարեց, որ «Թուրքմանբաշին իր մյուս պարտապանների նկատմամբ այդքան խիստ չէ: Օրինակ, Ուկրաինայի նկատմամբ, որին այժմ գազ է վաճառում»: «Իսկ մեր դեպքում սկզբունքայնություն է ցուցաբերում, պահանջելով Աշխաբադի համար ոչ այնքան մեծ գումարը: Պարզ է, որ տվյալ դեպքում դա ահազանգ է ուղղված մեր ղեկավարությանը, որպեսզի ստիպի նրան զիջումներիգնալ»,- հայտարարել է աղբյուրը: Հեյդար Ալիեւը եւ Սափարմուրադ Նիյազովը կփորձեն կանխել սպասվող սկանդալը անձնական հանդիպման ժամանակ: Այն պետք է տեղի ունենա Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչպաշտոնական հանդիպման ժամանակ օգոստոսի 1-3-ը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |