Ընդլայնվում են Արենիի խաղողի այգիների տարածքները14 հոկտեմբերի 2010 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Արենի գյուղում հավաքել են 700 տոննա խաղող, հոկտեմբերի 14-ին մամլո ասուլիսում հայտարարել է գյուղապետ Ժիրայր Եղոյանը: Այդ գյուղում շուրջ 20 տեսակի խաղող է աճեցվում դեռ բրոնզե դարի ժամանակաշրջանից ի վեր, այդ թվում նաև «Արենի» տեսակի խաղող, որից պատրաստվում է հայերի սիրած «Արենի» գինին: Այսօր գյուղում գործում է 580 գյուղտնտեսություն և բնակվում է 1970 մարդ: Ըստ Եղոյանի, 1 կգ բարձրորակ խաղողի գինը 200-220 դրամ է՝ կապված շաքարի պարունակության հետ: Վայոց ձորում գործող երկու գործարանները՝ «Արենին» ու «Արփա ալկոն» արդեն մթերել են համապատասխանաբար 200 և 150 տոննա խաղող: Անդրադառնալով մշակված խաղողի այգիներին՝ գյուղապետն ասել է, որ ավելացման միտում կա, և այսօրվա դրությամբ մշակվում է 150 հա նախկին 120 հա դիմաց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |