ԵԱՀԿ ՄԽ-ն այնուամենայնիվ դիտարկում կանցկացնի՞ Ադրբեջանի կողմից օպկուպացված հայկական տարածքներումPanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է դիտարկել ղարաբաղյան հակամարտության ողջ գոտին: Այդ մասին Ստեփանակերտում ԶԼՄ-ների 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Ղուլյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անկեղծ է իր մտադրություններում, քանի որ դիտարկումը պետք է իրականացվի հավասարազոր հենքի վրա: Հոկտեմբերի 7-13-ը ԵԱՀԿ ՄԽ-ն գնահատման առաքելություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում: Առաքելության մեկնարկից առաջ հոկտեմբերի 6-ին նրանք հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Առաքելությունը լավ հնարավորություն է տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին տեղերում մարդկանց հետ շփվելու և ընթացիկ իրավիճակին ծանոթանալու համար: Տեխնիկական փորձագետների ներկայությունը թույլ տվեց առավել լավ հասկանալ, թե ինչ իրավունքներ ունեն փախստականները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում, ինչպես նաև ծանոթանալ թե ինչ պայմաններում են բնակվում այդ տարածքների մարդիկ: Այժմ համանախագահները փորձագետների հետ միասին ամփոփում են հավաքած տեղեկությունները: Ավարտին նյրանք ներքին զեկույց կպատրաստեն ԵԱՀԿ-ի համար, որը կտրամադրվի բոլոր կողմերին, ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |