Հայ ուսանողները կմասնակցեն Orange-ի նորարարության մրցույթին14 հոկտեմբերի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Orange-ը հիմնում է Orange Նորարարության մրցանակ հայ ուսանողների համար: Այդ մասին այսօր հայտարարել են Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և Ֆրանս Տելեկոմ խմբի փոխնախագահ, Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Orange Նորարարության մրցանակին կարող է արժանանալ Երևանի Պետական Համալսարանի կամ Երևանի Ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մեկը, ով հաղթող կճանաչվի նորարարական նախագծերի մրցույթում: Հաղթողը հնարավորություն կստանա մինչև վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում և աշխատել նորարարական նախագծերի վրա: Ուսանողներն իրենց հայտերն ու նախագծերը կներկայացնեն Orange Արմենիայի գրասենյակ: Նախագիծը հաստատվել է երեք տարվա համար` հետագայում երկարացման հնարավորությամբ: Առաջին մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ: «Հայաստանը առանձնահատուկ երկիր է Ֆրանս Տելեկոմ Խմբի համար: Շատ կարճ ժամանակահատվածում Orange Արմենիան շշմեցուցիչ աշխատանք է կատարել նորարարության ոլորտում և կարողացել է գործարկել բազմաթիվ նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնք նույնիսկ շատ եվրոպական զարգացած շուկաներում դեռևս գոյություն չունեն: Ես զարմացած եմ տեսնել, թե հայերը որքան են կարևորում և որոնում նորարարություններ և նոր տեխնոլոգիաներ: Սա նաև մի երկիր է, որն ունի նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, և մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք այդ գաղափարներին իրականություն դառնալ », ասաց Իվ Տիրոդը: Orange Labs-երը Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ, շուկայագետներ, դիզայներներ`4 մայրցամաքների 18 երկրներում: Տարեկան 350 պատենտ ունեցող պորտֆոլիոյով նրանք նպաստում են նորարական և հեշտ օգտագործվող ինտեգրված ծառայությունների նոր սերնդի զարգացմանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |