Արցախի անկախությունն ու ինքնորոշումը իսկական մղձավանջ են դարձել Ադրբեջանի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախում ընթացող ԶԼՄ-ների 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ճշմարտությունն են պատմում միջազգային հանրությանը Ղարաբաղի մասին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, ըստ Ղուլյանի, Արցախի անկախությունն ու ինքնորոշումը իսկական մղձավանջ են դարձել Ադրբեջանի համար, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել ճշմարտության տարածմանը Արցախի մասին: Այդպիսով, պատերազմը դեռ չի ավարտվել, այն ուղղակի տեղափոխվել է տեղեկատվական, տնտեսական հարթություն: Լեռնային Ղարաբաղի իրական իրավիճակի արտացոլումը մամուլում կօգնի ոչ միայն չեզոքացնել Բաքվի Ղարաբաղի մասին ճշմարտությունը լռության մատնելու փորձերը, այլ նաև Արցախի վրա կհրավիրի համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը: Ինչպես նշել է Ղուլյանը, առաջիկայում Հարավային Կովկասը հազիվ թե կարողանա ձերբազատվել հակամարտություններից: Սակայն դրան կարող է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչումը, որը վաստակել է այդ իրավունքը: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել, Հարավային Կովկասը վտանգված է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |