Սեդրակ Մամուլյան. Հայկական խոհանոցը եղել է ամենահամակարգվածը, և նույնիսկ մշակվել է տարվա 365 օրերի համար

PanARMENIAN.Net - «Հայկական խոհանոցի աղքատ լինելու մասին խոսակցություններն ուղղակի միֆ են, քանի որ հայկական խոհանոցը եղել է ամենահամակարգվածը, և նույնիսկ մշակվել է տարվա 365 օրերի համար»,- հոկտեմբերի 14-ին մամլո ասուլիսում ասել է Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքերով, Հայաստանի հարևանները հայկական ավանդական ճաշատեսակները յուրացնելու և արմատախիլ անելու քաղաքականություն են վարում:

«Արարատ» ռեստորանի ավագ խոհարարի խոսքերով, խորհրդային շրջանում փոխվել է հայերի սնվելու ողջ համակարգը:

Սակայն, ազգագրագետ Ռուզան Ծատուրյանի խոսքերով, անկախություն ձեռք բերելուց հետո հայերը սկսել են ավանդական կերակրատեսակներ օգտագործել, ինչը երկու գործոնների հետևանք է: «Առաջին հերթին, մարդիկ սկսել են օգտագործել այն մթերքները, որոնք իրենք են արտադրում: Երկրորդ գործոնը մարդկանց հայրենասիրական տրամադրվածությունն է, որոնք ձգտում են ավանդական ուտեստներով սնվել»,- ասել է Ծատուրյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---