Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող կոնկրետ հարցեր չկային

Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող կոնկրետ հարցեր չկային

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող կոնկրետ հարցեր չկային: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ընդ որում նա հաղորդել է, որ նման հարցերի մի լայն շրջանակ քննարկվել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում: Նրա խոսքով, ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի աշխատանքին մասնակցում էին հայկական ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ: Հարությունյանը հաղորդել է նաև, որ մոնիթորինգային հանձնաժողովի նիստի ընթացքում ինքը ներկայացրել է Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Ընդ որում, նա ասել է, որ ներկայացվել են Ոստիկանության մեջ իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև զանգվածային ակցիաների անցկացման ազատությանը վերաբերող իրադրությունը: Այդ համատեքստում նա հաղորդել է, որ ներկայացվել են երթերի կազմակերպման մասին 15 հայտարարություններ, բայց անցկացվել են միայն 9-ը: «Ինչ վերաբերում է ցույցերի անցկացմանը, ապա ներկայացվել էր 13 հայտարարություն, 2-ը նկատի ունեցան առանց փոփոխությունների, 10 դեպքում քաղաքապետարանն այլ վայրեր առաջարկեց դրանց անցկացման համար, և միայն 1 հայտ մերժվեց»,- ասել է Հարությունյանը: Մեկնաբանելով այն, որ քաղաքապետարանը հաճախ է փոխում ցույցերի անցկացման վայրը, Դավիթ Հարությունյանն ասել է, որ դրանում ոչ մի արտասովոր բան չի տեսնում, հատկապես եթե Երևանի քաղաքապետարանն այլ վայրեր է առաջարկում ցույցերի անցկացման համար:

Ընդ որում, հայ խորհրդարանականը հաղորդել է, որ մոնիթորինգային հանձնաժողովի նիստի շրջանակներում ներկայացվել է հայկական հեռուստաալիքներին հեռարձակման համար լիցենզիաների հատկացման հետ կապված իրադրությունը: «Ես նշել եմ, որ մրցույթից հետո պետք է միասնական եզրակացություն ներկայացվի, որում հստակ ասվում է, թե որ ընկերությունն է լիցենզիա ստացել, որը` ոչ, և յուրաքանչյուր որոշման համար կոնկրետ հիմնավորումներ պետք է լինեն»,- ասել է նա:

 Ուշագրավ
---