Հոկտեմբերի 15-ին Երևանում կբացվի հայ-իրանական գործարար համաժողովը

Հոկտեմբերի 15-ին Երևանում կբացվի հայ-իրանական գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և զարգացման, ինչպես նաև ՀՀ ներդրումային հնարավորությունների դիտարկման նպատակով հոկտեմբերի 15-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի կունենա գործակալության կողմից կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովը:

Գործարար համաժողովին մասնակցելու համար Իրանից ժամանել է արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 22 իրանական ընկերություն, որոնք գործարար հանդիպումներ կունենան հայկական ընկերությունների, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և հաղորդակցության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների հետ:

Ընթացիկ տարվա հունիսի 18-ին իրանական մեծ գործարար պատվիրակություն էր ժամանել (83 ընկերություն) Հայաստան` տեղում ուսումնասիրելու տնտեսական իրավիճակը, համագործակցության հնարավոր և հեռանկարային ուղղությունները, հայտնում է Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---