Արա Նռանյան. 2011-ի Հայաստանի բյուջեն տեղում կայուն դոփելու բյուջե է![]() 14 հոկտեմբերի 2010 - 17:55 AMT PanARMENIAN.Net - «2011-ի Հայաստանի բյուջեն տեղում կայուն դոփելու բյուջե է, նման բյուջեով մենք կունենանք աննշան փոփոխություններ կամ առաջընթաց»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: ՀՀ ԱԺ-ն ձենամուխ կլինի 2011-ի բյուջեի նախագծի լսումներին հոկտեմբերի 18-ին: Պատգամավորը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն մեխանիզմներ չի նախատեսում տնտեսության դիվեսիֆիկացիայի և բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար: Նրա խոսքերով, ճգնաժամի առաջին օրերից ՀՀ վարչապետը խոսել է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, և որ սխալ է մեկ ոլորտի վրա հիմնվելը: «Անցյալ տարի շինարարության ոլորտում հսկայական անկումից հետո այս տարի նման անկում է գյուղատնտեսության ոլորտում: Ոչ ոք չի բացատրել, թե ինչով է պայմանավորված այդ անկումը»,- ասել է Նռանյանը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |