Երևանում հոկտեմբերի 28-30-ը տեղի կունենա «EXPO-RUSSIA Armenia 2010» երրորդ արդյունաբերական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 28-30-ը տեղի կունենա «EXPO-RUSSIA Armenia 2010» երրորդ արդյունաբերական ցուցահանդեսը: Ընթացիկ տարվա ցուցադրությունը, որը ներակայացնում է հայ և ռուս ձեռնարկատերերի նորագույն տեխնիկական մշակումները, ներկայացվելու է «2010` ԱՊՀ-ում գիտության և նորարարության տարի» կարգախոսով:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են. էներգետիկա, մետաղագործություն, մեքենաշինություն, տրանսպորտ և լոգիստիկա, երկրաբանություն և լեռնային արդյունաբերություն, շինարարություն, քիմիական արդյունաբերություն, կապ և հեռահաղորդակցություններ, ՏՏ, նորարարություն և ներդրումներ, բանկեր և ապահովագրական ընկերություններ, գյուղատնտեսություն, բժշկություն, կրթություն:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը:

«EXPO-RUSSIA Armenia 2010» երրորդ արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Երևանում տեղի կունենա «Տանդեմ. Ոչ պաշտոնական հայացք Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին» լուսանկարների ցուցահանդեսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---