Քաղաքացիները պետք է իմանան սեփականատերերի անունները![]() 14 հոկտեմբերի 2010 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, սույն փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև արգելել բաժնետերերի անհատական տվյալներ բովանդակող տեղեկությունների տարածումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն օրենքների փոփոխությունները կարևորել է այն հանգամանքով, որ մեր քաղաքացիներն այսուհետև կկարողանան իմանալ, թե ովքեր են բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը։ «Մեր պետությունը պարտավոր է համապատասխան միջավայր ապահովել, որպեսզի այդ տեղեկությունը բաց լինի բոլոր ձեռնարկությունների համար», - նշել է վարչապետը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |