Գարի Բարդին. Ինձ ապշեցրեց սիրո այն քանակությունը, որը ես տեսա իմ պատանեկության քաղաքում![]() 14 հոկտեմբերի 2010 - 21:22 AMT PanARMENIAN.Net - «Մենք շատ ուրախ ենք, որ Գարի Բարդինն այսօր մեզ հետ է, քանի որ, ինչպես ասել է մի օր Վլադիմիր Սպիվակովը, «Նա հանճար է, որը գլուխգործոցներ է ստեղծում»,- Երևանում հոկտեմբերի 14-ին ասել է «Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի տնօրեն, Մանկական և պատանեկան ֆիլմերի փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը: Գարի Բարդինը նշեց, որ, 1 ժամ ելույթ ուենալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դարձավ նրա պատվավոր պրոֆեսոր, իսկ 1.5 ժամ ելույթ ունենալով Ռուս-հայկական համալսարանում` տարվա մարդ: «Ինձ ապշեցրեց սիրո այն քանակությունը, որը ես տեսա իմ պատանեկության քաղաքում»,- ասել է Բարդինը՝ պատմելով բանակում իր ծառայության տարիների մասին, որ անցել են Երևանում: «Ես հիշում եմ, թե ինչպես էին մեզ կես տարին մեկ անգամ հրդեհ մարելու տանում Երևանի կոնյակի գործարան, և ինչպես էինք մենք «Հրդեհ, հրդեհ» բղավելով, կոնյակի շշերը թաքցնում հագուստի տակ»,-ասել է ռեժիսորը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, նա նշել է, որ շատ հետաքրքիր կլիներ Երևան գալ իր որդու` Պավելի հետ, որը նույնպես ռեժիսոր է, և ցույց տալ նրան «բուռն պատանեկության» քաղաքը: Մամլո ասուլիսի ավարտից հետո «Մոսկվա» կ/թ-ում տեղի ունեցավ Գարի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմի պրեմիերան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |