Հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակում են15 հոկտեմբերի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ի կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը ժամանեց Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Արման Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Ալեքսան Պետրոսյանը: Օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը: Կարճատև առանձնազրույցից հետո Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ: Նրանք բարձր գնահատեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, այս համատեքստում կարևորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը և Մարիոս Գարոյանը համոզմունք հայտնեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն կլինի արդյունավետ և առավել կզարգացնի ու կամրապնդի երկու երկրների համագործակցությունը: Նիկոսիայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ, մասնակցեց լիագումար նիստին: Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված ողջույնի արարողություն: Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |