Հոկտեմբերի 19-ին Երևանում կմեկնարկի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը15 հոկտեմբերի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Երևանում կմեկնարկի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը: Երեւանյան ֆորումը քննելու է ժողովրդավարական կառավարման սկզբունքները, դրանց կիրառումը եւ ազդեցությունը Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում ժամանակակից հասարակական-քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առանցքում: Ուսումնասիրության առարկա են հանդիսանալու այս ասպարեզներում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, վեր են հանվելու դրանց պատճառները, քննարկվելու են խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Հիմնվելով նախորդ հինգ տարիների փորձի վրա` երեւանյան ֆորումի նպատակներից է լինելու քննել արդյունավետ ժողովրդավարական կառավարման մեխանիզմները` հաշվի առնելով ժողովրդավարության զարգացման հնարավոր հեռանկարները մինչեւ 2020թ. եւ ԵԽ-ում իրականացվող բարեփոխումները: Համաժողովն իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 21-ին: «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը Եվրոպայի Խորհրդի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում քննարկումներ անցկացնել եւ տեսակետներ փոխանակել հիմնարար ազատությունների եւ իրավունքների, քաղաքացիական մասնակցության եւ ժողովրդավարության հետ կապված հարցերի վերաբերյալ: Ֆորումը ստեղծվել է Եվրոպայի Խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովի ընթացքում: Այն գումարվում է 2005 թվականից եւ համարվում ԵԽ, այսպես կոչված, քառյակի` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի, Ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային համաժողովի համատեղ միջոցառումը: Ֆորումի նիստերն անցկացվել են Վարշավայում, Մոսկվայում, Ստոկհոլմում, Մադրիդում եւ Կիեւում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |